Եմենում կարևորում են Արաբիայի ոճրագործությունների դատապարտումը
Եմենի ԱԳ նախարարության մի տեղյակ աղբյուր, միջազգային որոշ կազմակերպություններում Արաբիայի և նրա դաշնակից պետությունների ռազմական, իրավական ու մեդիա քայլերը գնահատել է որպես Եմենում սաուդցիների ոճրագործությունները կոծկելու փորձ:
Եմենի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱԳ նախարարության այդ աղբյուրը եվրոպական երկրներից , ԱՄՆ-ից և պատերազմներում երեխաների օգտագործմանը դեմ բոլոր երկրներից պահանջել է դատապարտել սաուդցիների կողմից Եմենում իրականացվող մանկասպանությունները:
Ըստ աղբյուրի՝ բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ միջազգային կազմակերպությունները չեն հակադարձում Եմենում Արաբիայի իրականացրած ոճրագործություններին, որոնք թվին է պատկանում Սանաայի մեծ դահլիճի և Արհեբում օրիորդաց դպրոցի ռմբակոծումը: