Արաբիան սարսափելի ոճիր է գործել Եմենում
Սաուդական ինքնաթիռների ուրբաթ գիշեր Եմենի արևմտյան Ալ-Հադիդա նահանգի Ալ-Խունա քաղաքի շուկայի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են 26 խաղաղ բնակիչներ:
«Ալ-Ալամ» -ը հղում կատարելով եմենական աղբյուրների հաղորդել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել 10 մարդ:
Քաղաքի երկնքում Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռների մշտական թռիչնքերը բնակիչներին թույլ չեն տալիս տարածքից տեղափոխել զոհվածների մարմիններն ու վիրավորներին:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի և Ռիադի դաշնակից արևմտյան ու արաբական որոշ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտից ռազմական ոտնձգության է ենթարկել Եմենը և Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել այդ երկիրը:
Այս զինվորական ոտնձգության հետևանքով մինչև այսօր զոհվել են ավելի քան 11 հազար խաղաղ քաղաքացիներ, վիրավորվել են տասնյակ հազարավոր և տարհանվել միլիոնավոր մարդիկ ու ոչնչացվել են այդ երկրի ենթակառույցները: