Սիրիայում ԻԼԻՊ-ին պատկանող զենք ու զինամթերք են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56514-Սիրիայում_ԻԼԻՊ_ին_պատկանող_զենք_ու_զինամթերք_են_հայտնաբերել
Սիրիայի բանակային ուժերը երկրի արևմուտքում հայտնաբերել ու առգրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար զենք ու զինամթերք փոխադրող մի բեռնատար մեքենա,որը պատկանում է Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 08:15 Asia/Tehran
  • Սիրիայում ԻԼԻՊ-ին պատկանող զենք ու զինամթերք են հայտնաբերել

Սիրիայի բանակային ուժերը երկրի արևմուտքում հայտնաբերել ու առգրավել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար զենք ու զինամթերք փոխադրող մի բեռնատար մեքենա,որը պատկանում է Թուրքիային:

 

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի բանակային ուժերը ուրբաթ օրը Թուրքիային  պատկանող բեռնատար մեքենան առգրավել են Հեմա նահանգի հյուսիսային հատվածում:

Սիրիայի բանակը մինչ այժմ Հեմա և Իդլիբ նահանգներում շատ բեռնատար մեքենաներ է առգրավել ,որոնք Թուրքիայից ժամանել էին ԻԼԻՊ-ի և  «Ալ- Նուսրա ճակատ» խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքներ` նրանց զենքեր մատակարարելու համար:

Դա այն դեպքում երբ Սիրիայի բանակը վերջերս ազատագրել է Հալեպ նահանգի կարևոր  տարածքներ, այդ թվում Ջերահ ռազմական օդանավակայանը և «Խաֆսա» ջրամատակարարման ընկերությունը: Այս տարածքները մաքրագործվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից:

Սիրիայի բանակային ուժերին  դաշնակից ուժերի համագործակցությամբ հաջողվել է ջրամատակարարման կենտրոնը դուրս բերել ԻԼԻՊ-ի վերահսկողությունից: