Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել. կա 45 զոհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56588-Դամասկոսում_երկու_պայթյուն_է_որոտացել._կա_45_զոհ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մարտի 11-ին երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 11, 2017 17:09 Asia/Tehran
  • Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել. կա 45 զոհ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մարտի 11-ին երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է պայթյունների հետևանքով 45 զոհի և տասնյակ տուժածների մասին:

Սիրիական աղբյուրի տվյալներով` ահաբեկչական գործողությունների թիրախում են հայտնվել իրանցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսները, որոնք ուղևորվելիս են եղել շիական սրբատեղիներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսն անցնելիս է եղել ճանապարհին տեղադրված ռումբի կողքով:

Երկրորդ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը` Բաբ աս-Սագիր շրջանում, որտեղ գտնվում է ողջ աշխարհի շիա մուսուլմանների համար ուխտագնացության վայր հանդիսացող դամբարանը:

Tert.am