Ռուսաստանը միակ լուրջ ուժն է ԻՊ-ի դեմ. Բաշար ալ-Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56610-Ռուսաստանը_միակ_լուրջ_ուժն_է_ԻՊ_ի_դեմ._Բաշար_ալ_Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանն անվանել է միակ ուժը, որն արդյունավետ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 05:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը միակ լուրջ ուժն է ԻՊ-ի դեմ. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանն անվանել է միակ ուժը, որն արդյունավետ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ասադի խոսքով` Դամասկոսը ջիհադականների դեմ պայքարում դեռևս որևէ հստակ գործողություններ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որն ԻՊ-ի դեմ պայքարն իր քաղաքականության առաջնային հարցերից էր անվանում:

«Միակ լուրջ կողմն այդ հարցում Ռուսաստանն է, որն արդյունավետ կերպով պայքարում է ԻՊ-ի դեմ մեզ հետ համագործակցելով», - ասել է Ասադը չինական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունը ԻՊ-ի դեմ հաղթանակի երաշխիք չի համարում: «Ամերիկացիները պարտվել են գրեթե բոլոր մարտերում, նրանք պարտության են մատնվել Իրաքում, արդյունքում նրանք ստիպված են եղել դուրս բերել իրենց ուժերը», - ասել է սիրիացի առաջնորդը:

Tert.am