Սիրիայում ամերիկյան զորքերի հարձակումներից խաղաղ բնակիչներ են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56636-Սիրիայում_ամերիկյան_զորքերի_հարձակումներից_խաղաղ_բնակիչներ_են_զոհվել
Սիրիայի Հասակա քաղաքի հարավային արվարձանային շրջանի վրա ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով, զոհվել է հինգ խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 08:29 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան զորքերի հարձակումներից խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայի Հասակա քաղաքի հարավային արվարձանային շրջանի վրա ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով, զոհվել է հինգ խաղաղ բնակիչ:

«Ալ-Ահդ» գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ օրն ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Հասակայի հարավային Բաաջ գյուղը, ինչի հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ մի քանի ուրիշներ վիրավորվել են:

Հասական միասնաբար կառավարվում է Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի կողմից: Վերջին ամիսներին քրդերը փորձել են նահանգի վերահսկողությունն ամբողջությամբ իրենց ձեռքն առնել , սակայն դա նրանց չի հաջողվել:

Ամերիկյան կոալիցիայի կործանիչները բազմիցս թիրախավորել են Սիրիայի բնակելի շրջանները: Հարձակումները խլել են հարյուրավոր կյանքեր:

Սիրիայի պետայրերի խոսքերով՝ վերջին ամիսներին ահաբեկչական խմբավորումների պարտություններից հետո, ԱՄՆ-ը որոշ շրջաններ ցամաքային ուժեր հաստատելով, փորձում է աակցելով ահաբեկչական խմբավորումներին, թուլացնել Սիրիայի բանակային ու ժողովրդական ուժերի հոգեվիճակը: