Քննադատվել է միջազգային հանրության լռությունը Եմենի պատերազմի նկատմամբ
Եմենի ազգային փրկություն կառավարության արտգործնախարարը քննադատել է միջազգային հանրությանը Եմենում պատերազմը և այդ երկրի շրջափակումը դադարեցնելու հարցում լռության համար:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ երկուշաբթի օրը, Օմանում անցկացված քառակողմ նիստին, Հեշամ Շարաֆ Աբդուլլահն ասել է.«ԱՄՆ-ը, Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Արաբական միացյալ Էմիրությունները Եմենի ժողովրդի դեմ հարձակվողներն են և միջազգային հանրության կողմից ոչ մի ջանք չի նկատվում պատերազմին և երկրի շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ»:
Շարաֆ Աբդուլլահը նշել է, որ Օմանի նիստը, որը կայանում է առանց եմենցիների ներկայության, պետք է դրական պատգամ փոխանցի բախումների ավարտվելու մասին:
Եմենի արտգործնախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան է պատերազմի սկսողը եղել, որը ֆինանսապես հովանավորում է Եմենի ընդդիմադիր զինված խմբավորումներին:
Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը ցավ է հայտնել իր երկրի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կողմնապահ դիրքորոշումների կապակցությամբ և ընդգծել է, որ այդ կազմակերպությունը պետք է անկողմնակալ լինի Եմենի ժողովրդի շահերը պաշտպանելիս: