Սիրիական բանակը հաստատել է, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռ է կործանել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57162-Սիրիական_բանակը_հաստատել_է_որ_Իսրայելի_ռազմական_ինքնաթիռ_է_կործանել
Սիրիական բանակը հայտնել է, որ սիրիական ռազմական ավիացիան խփել է Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռներից մեկը, որոնք թափանցել էին Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածք: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bloomberg»-ին, որը վկայակոչում է տեղական հեռուստաընկերությունների հաղորդագրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 13:57 Asia/Tehran
  • Սիրիական բանակը հաստատել է, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռ է կործանել

Սիրիական բանակը հայտնել է, որ սիրիական ռազմական ավիացիան խփել է Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռներից մեկը, որոնք թափանցել էին Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածք: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bloomberg»-ին, որը վկայակոչում է տեղական հեռուստաընկերությունների հաղորդագրությունները:

Ինչպես նշվում է, Իսրայելի ավիացիան հարձակվել էր Հոմսում սիրիական բանակի դիրքերի վրա:

Զինվորականների կարծիքով՝ ավիահարվածների նպատակը Սիրիայի Պալմիրայի շրջանն է եղել:

Ավելի վաղ իսրայելական ռազմական ինքնաթիռներն արդեն հրթռիային կրակոցների էին ենթարկվել ցամաքից, որից հետո հարձակվել էին Սիրիայի տարածքի մի քանի թիրախների վրա:

operativ.am/