Եմենի բանակն զգուշացրել է Արաբիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57350-Եմենի_բանակն_զգուշացրել_է_Արաբիային
Եմենի բանակի խոսնակը սաուդացիներին զգուշացրել է, որ եթե չդադարեցնեն Եմենի նավահանգիստների դեմ հարձակումները, այդ երկրի բանակն ու աշխարհազորային ուժերը Արաբիայի տարածքում գործողություններ կիրականացեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2017 04:12 Asia/Tehran
  • Եմենի բանակն զգուշացրել է Արաբիային

Եմենի բանակի խոսնակը սաուդացիներին զգուշացրել է, որ եթե չդադարեցնեն Եմենի նավահանգիստների դեմ հարձակումները, այդ երկրի բանակն ու աշխարհազորային ուժերը Արաբիայի տարածքում գործողություններ կիրականացեն:

Համաձայն Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման` Եմենի բանակի խոսնակ Ազիզ Ռաշեդն ասել է. «Արաբիայի նավահանգիստները, ռազմաբազաներն ու օդանավակայանները կարող են հայտնվել Եմենի բանակի ու աշխարհազորային ուժերի հրթիռների թիրախում»:

Ազիզ Ռաշեդն ընդգծել է, որ Ռիադի վրա հարձակում իրականացնելը Եմենի բանակի ու աշխարհազորային ուշերի հրթիռային ռամավարական կարողության ապացույցն է: «Եմենցիները կարող են ընդլայնել տարբեր բնագավառներում իրենց հրթիռային կարողությունը». ասել է նա:

Եմենի բանակի ռազմական աղբյուրներն ավելի վաղ հայտարարել են, որ պատասխանելով սաուդցիների հարձակումներին ու ոճրագործություններին, առաջիկա օրերին կսկսվի Արաբիայի դեմ Եմենի բանակի ու աշխարհազորային ուժերի գործողությունների նոր փուլը, որ կփոխի բոլոր հավասարությունները:

Արաբիան, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հովանավորությամբ 2015  թվականի մարտից հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ, նպատակ ունենալով իշխանության վերադարձնել Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին: