Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57532-Սիրիայում_դպրոց_է_ռմբակոծվել._կան_տասնյակ_զոհեր
Առնվազն 33 մարդ է զոհվել Սիրիայում ենթադրաբար՝ միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 13:23 Asia/Tehran
  • Սիրիայում դպրոց է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր

Առնվազն 33 մարդ է զոհվել Սիրիայում ենթադրաբար՝ միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով:

Ավիահարվածի հետևանքով հիմնահատակ ավերվել է Ռաքքա քաղաքի դպրոցներից մեկը, որտեղ ժամանակավոր ապաստան էին գտել երկրի այլ քաղաքներից տեղափոխված փախստականներ: Զոհերի և տուժածների մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

armradio.am