Քննադատվել է Եմենի հանդեպ ԱԽ-ի անտարբերությունը
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնատարը Եմենում հումանիտար վիճակի ծանրացման հանդեպ անտարբերության պատճառով քննադատեց այդ կազմակերպության Անվտանգության խորհրդին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար Յան Էգլանդը կիրակի օրը հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ ԱԽ-ն ամոթալի կերպով անտեսել է Եմենը:
«ԱԽ-ն այն պայմաններում է անտեսել Եմենը, երբ այդ երկրի երեխաները սպանվում են և որոշ պետություններ, քաղաքական լուծում գտնելու, Եմենի անարդար շրջափակումը վերացնելու և խաղաղությունն ամրապնդելու փոխարեն, առավել հրահրում են այդ երկրում պատերազմը»,-ընդգծել է Յան Էգլանդը:
Էգլանդը հավելել է. «Շրջափակման շարունակվելն ու սովը սպառնում են Եմենի ժողովրդին և Արաբիայի ռեժիմի կողմից պարտադրված շրջափակումն արգելում է Եմենին օժանդակությունների փոխանցումը»:
Մարդու իրավունքների հարցերով պատասխանատուն հայտարարել է, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակման շարունակվելը առավել սրում է այդ երկրի ժողովրդի տառապանքներն ու ճգնաժամային է դարձնում իրավիճակը: