Արտասահմանյան ինքնաթիռները կարող են վարէջք կատարել Սիրիայի օդանավակայաններում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57962-Արտասահմանյան_ինքնաթիռները_կարող_են_վարէջք_կատարել_Սիրիայի_օդանավակայաններում
Սիրիայի տրանսպորտի նախարարի տեղեկացմամբ՝ մոտ ապագայում եվրոպական ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել այդ երկրի օդանավակայաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2017 14:44 Asia/Tehran
  • Արտասահմանյան ինքնաթիռները կարող են վարէջք կատարել Սիրիայի օդանավակայաններում

Սիրիայի տրանսպորտի նախարարի տեղեկացմամբ՝ մոտ ապագայում եվրոպական ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել այդ երկրի օդանավակայաններում:

«Damas post» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ հղում անելով գերմանական մի ավիաընկերության, Ալի Համուդը հայտարարել է.«Եվրոպական ինքնաթիռները պատրաստ են Գերմանիայի երեք օդանավակայաններից դեպի Սիրիա թռիչք իրականացնել»:

Նշելով, որ Սիրիան արդեն ստացել է երկրի ավիատարածքից արտասահմանյան ինքնաթիռների անցման մասին առաջին առաջարկը, Համուդը հավելել է: «Ժնևում ավիատրանսպորտի միջազգային կոնֆերանսին այդ երկրի մասնակցությունից մեկ ամիս անց, Դամասկոսի կառավարությունն արդեն երկու առաջարկներ է ստացել ՝ երկրի օդանավակայաններում արտասահմանյան ինքնաթիռների վայրէջք կատարելու և երկրի օդային տարածքից օգտվելու կապակցությամբ»: