ՅՈՒՆԻՍԵՖ-ն ազդարարել է Եմենում խոլերայի համաճարակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58416-ՅՈՒՆԻՍԵՖ_ն_ազդարարել_է_Եմենում_խոլերայի_համաճարակի_կապակցությամբ
ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ը լուրջ ազդարարություն է կատարել եմենցի երեխաների մոտ խոլերայի համաճարակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 03:03 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն ազդարարել է Եմենում խոլերայի համաճարակի կապակցությամբ

ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ը լուրջ ազդարարություն է կատարել եմենցի երեխաների մոտ խոլերայի համաճարակի կապակցությամբ:

«Ռուսիա-ալ-Յում» հեռուստակայանի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն`  ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ յուրաքանչյուր տասը րոպեում Եմենում մի երեխա մահանում է թերսնման,  լուծի, կամ շնչառական համակարգի բորբոքման հետևանքով:

«Խոլերան և խմելու  ջրի ու առողջապահական ծառայությունների բացակայության պատճառով առաջացող հիվանդությունները սարսափելի արագությամբ համաճարակի են վերածվում Եմենում»,-հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը , նշելով, որ Եմենի, Հարավային Սուդանի, Սումալիի ու Նիգերիայի նման երկրներում, սովի տարածման հետևանքով, մեկ միլիոն 400 հազար երեխաներ մոտալուտ մահվան վտանգ են դիմագրավում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդման համաձայն` պատերազմից տուժած երկրներում 22 միլիոն սովահար, հիվանդ ու անօթևան երեխաներ են ապրում: