Մոսուլում ականազերծում են բնակարանները
Ապրիլ 06, 2017 15:01 Asia/Tehran
Իրաքի արագ արձագանքման ուժերը կրկնակի ջանքերով ավարտում են Մոսուլում ԻԼԻՊ-ի ձեռքից ազատագրված շրջաններում գտնվող բնակարանների ականազերծման և ականապատված ավտոմեքենաների վնասազերծման աշխատանքները:
«Ալ Իրաքիա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Իրաքի արագ արձագանքման ուժերը անօդաչու թռչող սարքերն օգտագործում են բնակարանների ականազերծման և ականապատված ավտոմեքենաների վնասազերծման համար:
Ազատագրված տարածքներում հայտնաբերված ռումբերը վնասազերծվում են: Իրաքի արագ արձագանքման ուժերը ջանում են բոլոր բնակարաններն ու խանութները մաքրագործել ականներից ու ռումբերից:
Պիտակ