Միջազգային հանրության արձագանքը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58626-Միջազգային_հանրության_արձագանքը_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հրթիռային_հարձակմանը
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը միջազգային հանրության խիստ հակազդեցությանն է արժանացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 07:06 Asia/Tehran
  • Միջազգային հանրության արձագանքը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը միջազգային հանրության խիստ հակազդեցությանն է արժանացել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախարարությունը  առաջիկա ժամերին Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ հանդես է գալու հայտարարությամբ:

Ռուսաստանն ընդգծել է, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումները թուլացնելու են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերը և պահանջել է ի հետևումն Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակման ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ հրավիրել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը ցավ հայտնելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ, ասել է. «Անկախ ամեն ինչից, որևէ երկրի դեմ ռազմական ցանկացած քայլ դատապարտելի է»:

Բոլիվիան նույնպես պահանջել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հետ կապված ՄԱԿ-ի ԱԽ-ի դռնփակ նիստ է գումարել:

ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հետ կապված մտահոգություն հայտնելով, պահանջել է այդ կապակցությամբ հետաքննություն իրականացնել:

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո Ասիայի շուկայում նավթի գինը բարձրացել է:

Նավթի շուկայում աշխատող գործարարներն ու դրամատերերը մտահոգ են նրանից, որ Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը կարող է խորացնե անապահովությունըլ տարածաշրջանում ու խանգարել անմշակ նավթի արտադրությանը: