Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58806-Ռաքքայում_միջազգային_կոալիցիայի_ավիահարվածի_հետևանքով_15_խաղաղ_բնակիչ_է_զոհվել
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան շաբաթ ավիահարված է իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 05:59 Asia/Tehran
  • Ռաքքայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան շաբաթ ավիահարված է իրականացրել Սիրիայի Ռաքքա քաղաքից արևմուտք գտնվող գյուղերից մեկում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը, ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում` 4 երեխա:

Ինչպես նշվում է, միջազգային կոալիցիայի խոսնակը չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Ավիահարվածը տեղի է ունեցել Ռաքքայից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հանիդա ավանում, որը գտնվում է Եփրատի հարավային ափին:

Tert.am