Եմենցի երեխաները զրկված են կրթությունից
Ապրիլ 18, 2017 14:49 Asia/Tehran
Մտահոգություն հայտնելով Եմենում կրթությունից զրկվող երեխաների թվի ավեացման վերաբերյալ, ՄԱԿ-ի մանուկների հովանավորման հիմադրամը հայտարարել է.«Ուսուցիչների պակասի բերումով Եմենում բնակվող երեխաների ավելի քան 70 տոկոսը զրկվել է կրթությունից»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերչել Ռիլանդն ասել է.«Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենի դպրոցների մեծ մասը ոչնչացվել կամ էլ փակվել է, իսկ այն դպրոցները, որոնք դեռ բաց են և աշխատում են ուսուցիչների պակաս ունեն»:
Ալ-Մասիրե հեռուստատեսության հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով այդ երկրի ենթակառույցների կործանումից բացի առնվազն 200 առևտրական ու արդյունաբերական միավորներ են ոչնչացվել:
Պիտակ