Եմենը Կարմիր խաչին կոչ է արել աջակցել եմենցի գերիներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i59848-Եմենը_Կարմիր_խաչին_կոչ_է_արել_աջակցել_եմենցի_գերիներին
Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը միջազգային հումանիտար կազմակերպություններին կոչ է արել աջակցել Սաուդյան Արաբիայի կալանքի տակ գտնվող եմենցի գերիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2017 13:28 Asia/Tehran
  • Եմենը Կարմիր խաչին կոչ է արել  աջակցել եմենցի գերիներին

Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը միջազգային հումանիտար կազմակերպություններին կոչ է արել աջակցել Սաուդյան Արաբիայի կալանքի տակ գտնվող եմենցի գերիներին:

«Սաբա նեթ» կայքի հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆայթի հետ հանդիպման ժամանակ, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի անդամ Մոհամեդ Սալեհ Ալ-Նաաիմին ասել է.-«Ոտնձգիչները խոշտանգում են եմենցի գերիներին, և նրանց այդ քայլը հակասում է կրոնական ву միջազգային բոլոր օրենքներին»:

Ալ-Նաաիմին ասել է.-«Ազատված գերիները հայտնել են որ խոշտանգման են ենթարկվել Սաուդյան Արաբիայի կողմից»: