Սիոնիստական ռեժիմը կրկին ոտնձգություն է իրականացրել Սիրիայի տարածքում
Սիրիացի երեք զորայիններ են զոհվել այդ երկրի հարավային Ղանթիրա նահանգի դեմ Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքի իրականացրած հարձակման հետևանքով:
Սիրիական աղբյուրները շաբաթ վաղ առավոտյան հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքը Ղանթիրա նահանգում թիրախ է դարձրել մի խումբ սիրիացի զորայինների:
Այս զորայինները Աբուշաբթա-Ալ-Համիդիա առանցքից առաջանում էին դեպքի ահաբեկիչների դիրքերի թիկունք, երբ Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ դարձան:
Հարձակումն իրականացվել է զավթված Գոլանի երկնքից: Հարձակման պատճառած կորստի ու վնասների մասին մանրամասնություններ չեն հրապարակվել:
Սա առաջին անգամ չէ, որ Սիոնիստական ռեժիմը պաշտպանելով ահաբեկիչներին, հարվածում է Սիրիայի բանակի զորայիններին ու նրանց դիրքերը:
Սիոնիստական ռեժիմն ապրիլի 27-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռներով հարձակում է իրականացրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարավ-արևմուտքում գտնվող Սիրիայի ռազմաբազաներից մեկը: