Երուսաղեմում Իսրայելը փորձում է վերացնել Պաղեստինի ազգային ինքնությունը՝ փոխելով ուսուցման մեթոդը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63188-Երուսաղեմում_Իսրայելը_փորձում_է_վերացնել_Պաղեստինի_ազգային_ինքնությունը_փոխելով_ուսուցման_մեթոդը
Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է.«Արևելյան Երուսաղեմի դպրոցներում ուսուցման մեթոդը փոխելու սիոնիստական զավթիչ ռեժիմի ներկայացրած նախագիծը Պաղեստինի ազգային ինքնության վերացմանն ուղղված փորձ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 13:34 Asia/Tehran
  • Երուսաղեմում  Իսրայելը փորձում է վերացնել Պաղեստինի ազգային ինքնությունը՝ փոխելով ուսուցման մեթոդը

Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է.«Արևելյան Երուսաղեմի դպրոցներում ուսուցման մեթոդը փոխելու սիոնիստական զավթիչ ռեժիմի ներկայացրած նախագիծը Պաղեստինի ազգային ինքնության վերացմանն ուղղված փորձ է»:

Երուսաղեմում սիոնիզմի տարածման նպատակով Իսրայելի խորհրդարանի(Քնեսեթի) պատգամավորները պատրաստվում են վավերացնել պաղեստինյան մեթոդով ուսուցման դադարեցման և Իսրայելական մեթոդով ուսուցման իրականացման նախագիծը:

«Ղոդս Պրես» թերթի փոխանցմամբ՝ Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում զգուշացնելով Իսրայելի ռեժիմի ուսուցման նախագծի հետևանքների կապակցությամբ ընդգծել է.«Այս նախագիծը նշանակում է պատերազմ հայտարարել: Այն վկայում  է ռասայական քաղաքականության մասին, որը դեմ է միջազգային ու մարդկային բոլոր օրենքներին ու սկզբունքներին»:

Միջազգային հանրությունը  պաշտոնապես չի ճանաչել բռնագրավված արևելյան Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի ինքնիշխանության իրավունքն  ու նրա կատարած քայլերը:

 Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մայիսի սկզբին ընդունած բանաձևով, Երուսաղեմը ճանաչել է որպես օկուպացված տարածք: