Երուսաղեմում Իսրայելը փորձում է վերացնել Պաղեստինի ազգային ինքնությունը՝ փոխելով ուսուցման մեթոդը
Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է.«Արևելյան Երուսաղեմի դպրոցներում ուսուցման մեթոդը փոխելու սիոնիստական զավթիչ ռեժիմի ներկայացրած նախագիծը Պաղեստինի ազգային ինքնության վերացմանն ուղղված փորձ է»:
Երուսաղեմում սիոնիզմի տարածման նպատակով Իսրայելի խորհրդարանի(Քնեսեթի) պատգամավորները պատրաստվում են վավերացնել պաղեստինյան մեթոդով ուսուցման դադարեցման և Իսրայելական մեթոդով ուսուցման իրականացման նախագիծը:
«Ղոդս Պրես» թերթի փոխանցմամբ՝ Պաղեստինի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում զգուշացնելով Իսրայելի ռեժիմի ուսուցման նախագծի հետևանքների կապակցությամբ ընդգծել է.«Այս նախագիծը նշանակում է պատերազմ հայտարարել: Այն վկայում է ռասայական քաղաքականության մասին, որը դեմ է միջազգային ու մարդկային բոլոր օրենքներին ու սկզբունքներին»:
Միջազգային հանրությունը պաշտոնապես չի ճանաչել բռնագրավված արևելյան Երուսաղեմում Իսրայելի ռեժիմի ինքնիշխանության իրավունքն ու նրա կատարած քայլերը:
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մայիսի սկզբին ընդունած բանաձևով, Երուսաղեմը ճանաչել է որպես օկուպացված տարածք: