Թրամփը տարածաշրջան այցելեց սաուդցիների հակամարդկային քայլերին աջակցելու նպատակով
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«ԱՄՆ նախագահի Սաուդյան Արաբիա կատարած այցի նպատակն էր աջակցել սաուդցիների քայլերին, ամրապնդել սիոնիստների կարողությունը և տարածել իրանաֆոբիա»:
Այսօր Իրանի դատական իշխանության գերագույն պատասխանատուների գումարած նիստում դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին նշել է.«ԱՄՆ նախագահը այցելեց միջինարևելյան այն երկիրը, որի իշխանավորների ձեռքերը շաղախված են Եմենի անմեղ քաղաքացիների արյամբ և այդ երկրում պատերազմական ահռելի ոճիրներ են գործել»:
Ամոլի Լարիջանին հստակեցրել է.«Ամերիկացիները «սուսերի պար» պարեցին այն երկրի ղեկավարների հետ, որտեղ երբեք ընտրություններ չեն կայացել: Նրանք իրենց թույլ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել ահաբեկչությունը հովանավորելու մեջ, մինչդեռ իրենք հանդիսանում են ահաբեկչության ստեղծողները տարածաշրջանում»․ ասել ԻԻՀ դատական իշխանության ղեկավարը: