«Ալ Աղսա» մզկիթի դեմ սիոնիստների ագրեսիան շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64638-Ալ_Աղսա_մզկիթի_դեմ_սիոնիստների_ագրեսիան_շարունակվում_է
Տասնյակ սիոնիստ ավանաբնակներ չորեքշաբթի օրը ներխուժել են «Ալ Աղսա» մզկիթ: Այս մասին հայտնել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 15:18 Asia/Tehran
  • «Ալ Աղսա» մզկիթի դեմ սիոնիստների ագրեսիան շարունակվում է

Տասնյակ սիոնիստ ավանաբնակներ չորեքշաբթի օրը ներխուժել են «Ալ Աղսա» մզկիթ: Այս մասին հայտնել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը:

 

Հաղորդման համաձայն` սիոնիստ ավանաբնակները, Իսրայելի անվտանգության աշխատակիցների  հատուկ միջոցառումների ներքո,  ներխուժել են «Ալ Աղսա» մզկիթ:

Չնայած Իսրայելի ռեժիմի բանակի ու ոստիկանության անվտանգության հատուկ միջոցառումներին, ամեն օր հարյուրավոր պաղեստինցի աղոթարարներ Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններից ու բռնագրավված Երուսաղեմից ուղևորվում են դեպի «Ալ Աղսա» մզկիթ` Ռամազանի բարեբաստիկ ամսվա առիթով կրոնական արարողություններին մասնակցելու նպատակով:

«Ալ Աղսա» մզկիթը դարձել է սիոնիստ բանակայինների ու ավանաբնակների ագրեսիայի թիրախը: Սիոնիստներն ամեն ինչ անում են Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը վերացնելու և այն սիոնիստական խորհրդանշաններով փոխարինելու համար: