«Ալ Աղսա» մզկիթի դեմ սիոնիստների ագրեսիան շարունակվում է
Տասնյակ սիոնիստ ավանաբնակներ չորեքշաբթի օրը ներխուժել են «Ալ Աղսա» մզկիթ: Այս մասին հայտնել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը:
Հաղորդման համաձայն` սիոնիստ ավանաբնակները, Իսրայելի անվտանգության աշխատակիցների հատուկ միջոցառումների ներքո, ներխուժել են «Ալ Աղսա» մզկիթ:
Չնայած Իսրայելի ռեժիմի բանակի ու ոստիկանության անվտանգության հատուկ միջոցառումներին, ամեն օր հարյուրավոր պաղեստինցի աղոթարարներ Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններից ու բռնագրավված Երուսաղեմից ուղևորվում են դեպի «Ալ Աղսա» մզկիթ` Ռամազանի բարեբաստիկ ամսվա առիթով կրոնական արարողություններին մասնակցելու նպատակով:
«Ալ Աղսա» մզկիթը դարձել է սիոնիստ բանակայինների ու ավանաբնակների ագրեսիայի թիրախը: Սիոնիստներն ամեն ինչ անում են Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը վերացնելու և այն սիոնիստական խորհրդանշաններով փոխարինելու համար: