ՅՈՒՆԻՍԵՖ. 9 միլիոն սիրիացի երեխաներ ունեն հումանտար օգնության կարիք
ՄԱԿ-ի մանուկերի հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել 9 միլիոն սիրիացի երեխաներին փրկարարական օժանդակություններ ցուցաբերելու գործընթացի կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուրբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ բյուջեի պակասն սպառնում է Սիրիայում գտնվող շուրջ 6 միլիոն երեխաներին ու հարևան երկրներում ապաստանած 2.5 միլիոն երեխաներին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունների տրամադրման գոծընթացին:
«Սիրիայում հումանիտար աշխատանքների բյուջեի 220 միլիոն դոլարանոց բացն այդ երկրում պատերազմ սկսվելուց ի վեր բյուջեի ամենամեծ բացն է համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2017 թվականին Սիրիայի պատերազմից տուժած, տարհանված ու վիրավորված սիրիացի երեխաների փրկարարական աշխատանքների ու ուսման հետ կապված 1.4 միլիարդ դոլար բյուջե է պահանջել: