Հունիս 20, 2017 18:12 Asia/Tehran
  • Human Rights Watch- ը քննադատել է  Սաուդյան ռեժիմին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը twitter-ի իր էջում անդրադառնալով սաուդցի բլոգեր Ռաիֆ Բադավիի ազատազրկման հինգերորդ տարվան, գրել է.«Բադավին Սաուդյան Արաբիայում իշխանություններին քննադատելու մեղադրանքով գտնվում է բանտում»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների քաղաքական մոտեցումները, ընդգծելով այդ երկրում բանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը:

 Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս Ռաիֆ Բադավիի ազատազրկման հնգամյակի կապակցությամբ  twitter սոցցանցում ընդգծելով Սաուդյան Արաբիայում բանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը , գրել է.«Բլոգերությունը հանցագործություն չէ»:

Սաուդցի ակտիվիստ և բլոգեր Ռաիֆ Բադավին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ կրոնական ու քաղաքական տեսակետներ առաջ քաշելու մեղադրանքով: 

«Amnesty International» կազմակերպությունը իր զեկույցում Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակը «արյունալի բռնաճնշում» է բնութագրել: 

Պիտակ