Նեթանյահուն համաձայնություն է տվել Երուսաղեմում հազարավոր բնակավայրերի կառուցման նախագծին
Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր համաձայնությունն է տվել բռնագրավված Երուսաղեմում սիոնիստների համար ավելի քան 7000 բնակելի տարածքների կառուցման նախագծին:
Միջազգային հասարակությունը բազմիցս ապօրինի է համարել այս կարգի շինարարությունները և Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել այդ տարածքների կառուցումը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, հունիսի 21-ին Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Գրին Բլաթի հետ և վերջինիս հետ զրուցել է Պաղեստինի զարգացումների շուրջ:
Նեթանյահուն հանդիպել է նաև Դոնալդ Թրամփի դստեր ամուսին Ջարեդ Քուշների հետ, որտեղ նույնպես ներկա էր Թրամփի ներկայացուցիչը:
Այս հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների անցկացման և խաղաղության գործընթացը:
Բռնագրավված Պաղեստին կատարած այցի ընթացքում նախատեսված է Ռամալլահում Քուշների հանդիպումը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: