Նեթանյահուն համաձայնություն է տվել Երուսաղեմում հազարավոր բնակավայրերի կառուցման նախագծին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65306-Նեթանյահուն_համաձայնություն_է_տվել_Երուսաղեմում_հազարավոր_բնակավայրերի_կառուցման_նախագծին
Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր համաձայնությունն է տվել բռնագրավված Երուսաղեմում սիոնիստների համար ավելի քան 7000 բնակելի տարածքների կառուցման նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 11:48 Asia/Tehran
  • Նեթանյահուն համաձայնություն է տվել Երուսաղեմում հազարավոր բնակավայրերի կառուցման նախագծին

Սիոնիստական Ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր համաձայնությունն է տվել բռնագրավված Երուսաղեմում սիոնիստների համար ավելի քան 7000 բնակելի տարածքների կառուցման նախագծին:

Միջազգային հասարակությունը բազմիցս ապօրինի է համարել այս կարգի շինարարությունները և Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել այդ տարածքների կառուցումը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, հունիսի 21-ին Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Գրին Բլաթի հետ և վերջինիս հետ զրուցել է Պաղեստինի զարգացումների շուրջ:

Նեթանյահուն հանդիպել է նաև Դոնալդ Թրամփի դստեր ամուսին Ջարեդ Քուշների հետ, որտեղ նույնպես ներկա էր Թրամփի ներկայացուցիչը:

Այս հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների անցկացման և խաղաղության գործընթացը:

Բռնագրավված Պաղեստին կատարած այցի ընթացքում նախատեսված է Ռամալլահում Քուշների հանդիպումը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: