Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65360-Մոտ_2000_մարդ_է_անհետացել_Եմենի_գաղտնի_բանտերում
Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում, որտեղ բանտարկյալների հանդեպ ամենադաժան կտտանքներն են կիրառում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 05:17 Asia/Tehran
  • Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում

Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում, որտեղ բանտարկյալների հանդեպ ամենադաժան կտտանքներն են կիրառում։

Այս մասին ասվում է AP-ի հետաքննության մեջ, որի հիմքում ձերբակալվածների հարազատներից ու իրավապաշտպաններից ստացված տվյալներն են։ Նշում են, որ այդ բանտերում օգտագործվում է «գրիլ» կոչվող կտտանքը, երբ մարդուն կապում են շիկացած ձողին ու «վառում»։ AP-ն նշում է, որ հարցաքննություններին մասնակցում են ամերիկացի զինվորականները ու ԱՄԷ-ի ներկայացուցիչները։

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները ընդունել են, որ մասնակցել են Եմենում ձերբակալվածների հարցաքննություններին, սակայն հերքում են իրենց մասնակցությունը կտտանքներին կամ էլ դրանց մասին իրենց տեղեկացվածությունը։ Եմենի հարավում AP-ն հայտնաբերել է 18 նման հաստատություններ, որոնք կառավարում են ԱՄԷ-ն կամ Եմենի ԶՈւ-ը։ Դրանք բոլորը կամ փակ են, կամ էլ եմենյան կառավարության լիազորություններից դուրս են։ «Գաղտնի բանտերը գտնվում են ռազմակայաններում, նավահանգիստներում, մասնավոր առանձնատներում կամ նույնիսկ գիշերային ակումբներում»,- ասվում է հոդվածում։

ԱՄԷ կառավարությունը կտրականապես հերքել է թե կտտանքների, թե նման բանտերի գոյությունը։ Այդուհանդերձ, իրավաբանները ու հարազատները պնդում են, որ մոտ 2000 մարդ է անհետացել նման բանտերում։ 

News.am