Բողոք ընդդեմ Սիոնիստական ռեժիմի կողմից եմենցի երեխաների առևանգման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65966-Բողոք_ընդդեմ_Սիոնիստական_ռեժիմի_կողմից_եմենցի_երեխաների_առևանգման
Եմենական ծագում ունեցող հազարավոր հրեաներ, ի նշան բողոքի վերջին տասնամյակներում եմենցի երեխաների առևանգման դեմ, Սիոնիստական ռեժիմի սարսափելի ծրագրի դեմ ցույց կատարեցին զավթված Երուսաղեմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 02:35 Asia/Tehran
  • Բողոք ընդդեմ Սիոնիստական ռեժիմի կողմից եմենցի երեխաների առևանգման

Եմենական ծագում ունեցող հազարավոր հրեաներ, ի նշան բողոքի վերջին տասնամյակներում եմենցի երեխաների առևանգման դեմ, Սիոնիստական ռեժիմի սարսափելի ծրագրի դեմ ցույց կատարեցին զավթված Երուսաղեմում:

«Ղոդս» լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հղում կատարելով հակասիոնիստական «Մոնոդվիս» կայքէջին հաղորդել է, որ եմենական ծագում ունեցող հազարավոր իսրայելցի հրեաներ, ժամանակ հայտարարել են, որ մի քանի տասնամյակ է,  ինչ Իսրայելը գործադրում է եմենցի երեխաների առևանգման ծրագիրը:

Համաձայն այս հաղորդման, ծննդաբերության համար իսրայելցի բժիշկների կողմից կառավարվող հիվանդանոցներ դիմած եմենցի մայրերին ասվում էր, թե նրանց երեխան ծնունդից անմիջապես հետո մահացել է, սակայն նրանց չէին տրամադրում մահացած երեխայի դիակը: Նորածիններն անմիջապես տեղափոխվում էին Իսրայել և հանձնվում արևմտյան ծագում ունեցող և Աշքանազի անունով հայտնի այն սիոնիստ ընտանիքներին, որոնք երեխա ունենալու հնարավորություն չունեին:

Վերջին ամիսներին մի խումբ իսրայելցի ակտիվիստների ջանքերի շնորհիվ, Իսրայելի կառավարությունը պարտավորվեց խոստովանել  այդ մասին  և բացահայտեց երեխաների առևանգման 3500 դեպքեր: