Սիոնիստները ջանքեր են գործադրում ՅՈՒՆԻՖԻԼ-ը իսրայելական դարձնելու ուղղությամբ
Սիոնիստական ռեժիմը փորձում է վախով ու սպառնալիքով Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերին (UNIFIL) հարկադրել Հեզբոլլահի ուժերին դեմ գնալ: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության ծառայությունը՝ հղում անելով Լիբանանում լույս տեսնող «Ալ Ախբար» թերթի ինտերնետային կայքին:
Ըստ հաղորդման՝ Սիոնիստական ռեժիմը փորձում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի լիազորություններում փոփոխություններ մտցնել Հեզբոլլահին դիմակայելու և խաղաղապահ ուժերին Իսրայելին մոտեցնելու համար:
Ալ Ախբար թերթը գրել է.«Սիոնիստական ռեժիմը փորձում է սպառնալիքով վերջ դնել Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերի առաքելությանը,որպեսզի կարողանա դիմակայել Դիմադրությանը»:
1978 թվականի մարտի 23-ին UNIFIL-ը տեղակայվել է Լիբանանում՝ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունները կանխելու նպատակով: