Սիոնիստները ջանքեր են գործադրում ՅՈՒՆԻՖԻԼ-ը իսրայելական դարձնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66118-Սիոնիստները_ջանքեր_են_գործադրում_ՅՈՒՆԻՖԻԼ_ը_իսրայելական_դարձնելու_ուղղությամբ
Սիոնիստական ռեժիմը փորձում է վախով ու սպառնալիքով Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերին (UNIFIL) հարկադրել Հեզբոլլահի ուժերին դեմ գնալ: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության ծառայությունը՝ հղում անելով Լիբանանում լույս տեսնող «Ալ Ախբար» թերթի ինտերնետային կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 14:44 Asia/Tehran
  • Սիոնիստները ջանքեր են գործադրում ՅՈՒՆԻՖԻԼ-ը իսրայելական դարձնելու ուղղությամբ

Սիոնիստական ռեժիմը փորձում է վախով ու սպառնալիքով Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերին (UNIFIL) հարկադրել Հեզբոլլահի ուժերին դեմ գնալ: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության ծառայությունը՝ հղում անելով Լիբանանում լույս տեսնող «Ալ Ախբար» թերթի ինտերնետային կայքին:

 

Ըստ հաղորդման՝ Սիոնիստական ռեժիմը փորձում է ՅՈՒՆԻՖԻԼ-ի լիազորություններում փոփոխություններ մտցնել Հեզբոլլահին դիմակայելու և խաղաղապահ ուժերին Իսրայելին մոտեցնելու համար:

Ալ Ախբար թերթը գրել է.«Սիոնիստական ռեժիմը փորձում է սպառնալիքով վերջ դնել Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերի առաքելությանը,որպեսզի կարողանա դիմակայել Դիմադրությանը»:

1978 թվականի մարտի 23-ին UNIFIL-ը տեղակայվել է Լիբանանում՝ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունները կանխելու նպատակով: