Խոլերայի համաճարակի զոհերի թիվը Եմենում հասել է 1500-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66150-Խոլերայի_համաճարակի_զոհերի_թիվը_Եմենում_հասել_է_1500_ի
Եմենում խոլերայի համաճարակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 06:25 Asia/Tehran
  • Խոլերայի համաճարակի զոհերի թիվը Եմենում հասել է 1500-ի

Եմենում խոլերայի համաճարակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի:

Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Եմենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին:

ԱՀԿ-ի տվյալներով` ներկա պահին խոլերայով հիվանդ անձանց թիվը կարող է կազմել մինչև 246 000: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին երկու ամսում վարակով հիվանդացածների թիվը մեծացել է տասնյակ անգամ` ավելի վաղ գրանցված տվյալների համեմատ:

Խոլերայի համաճարակի բռնկումը Եմենում գրանցվել է ապրիլի 27-ին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` համաճարակը տարածվում է մարտական գործողությունների ֆոնին:

Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014 թվականից ի վեր և ավելի քան 10 000 խաղաղ բնակչի կյանք է խլել: 

Tert.am