Իսրայելում տարրական դպրոցների աշակերտներին սովորեցնում են զենքի օգտագործումը
Սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրել է, որ Իսրայելի տարրական դպրոցների մի խումբ աշակերտներ Հորդանան գետի արևմտյան ափին մասնակցելով ամառային ճամբարի, սովորում են, թե ինչպես օգտագործել հրազենը:
Վկայակոչելով այդ ճամբարի տնօրենին, թերթը հաղորդել է, որ տարրական դպրոցների աշակերտներին հրազենի օգտագործումն ուսուցանելը կատարվել է անվտանգության ուժերի համաձայնությամբ, և զենքը նրանք են ապահովել:
Սիոնիստական այդ օրաթերթը գրել է, որ ծնողներից ոմանց զայրացրել է այդ ճամբարի պատասխանատուների քայլը:
Պաղեստինի ու Լիբանանի ժողովրդի դիմադրության նկատմամբ ձախողումները սարսափ է առաջացրել Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների մոտ և նրանք տարբեր հնարքների դիմելով փորձում են բարձրացնել իրենց ռազմական կարողությունները: