Մահմուդ Աբբասը հայտնել է Իսրայելի հետ բոլոր պայմանագրերի սառեցման մասին
Ուրբաթ օրը Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է Իսրայելի հետ բոլոր մակարդակների վրա պայմանագրերը սառեցնելու մասին։
Աբբասի խոսքով, որոշումը կայացվել էՍիոնիստական ռեժիմի կողմից Ալ Աղսա մզկիթի մուտքի մոտ էլեկտրոնային դարպասներ տեղադրելու կապակցությամբ:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով հունիս 14-16-ին արգելվել էր մուսուլմանների մուտքը Ալ-Աղսա մզկիթ: Ավելի ուշ, մզկիթի դարպասների մոտ տեղադրվել էին էլեկտրոնային դարպասներ:
Սիիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունները պաղեստինցի աղոթարարների նկատմամբ արժանացել են իսլամական երկրների ու միջազգային հանրության խիստ քննադատությանը:
Ուրբաթ օրը հազարավոր պաղեստինցիներ տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել ի նշան բողոքի՝ Սիոնիստական ռեժիմի կողմից Ալ-Աղաս մզկիթի և Երուսաղեմ քաղաքի դեմ ուղղված ոտնձգիչ քայլերի դեմ:
Մահմուդ Աբբասն ընդգծել է. «Մենք պահպանելու ենք մեր սրբավայրերը ու փորձելու ենք քաղաքն ազատագրել օկուպացիայից»։
Նծելի է որ 2016 թ.-ին UNESCO-ն մի բանաձևով հայտարարել էր, որ Ալ-Աղսա մզկիթը մուսուլմանների սրբավայրն է: