Գործադուլ Երուսաղեմում՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67910-Գործադուլ_Երուսաղեմում_ի_նշան_Ալ_Աղսա_մզկիթի_պաշարման_շարունակման_դեմ_բողոքի
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Երուսաղեմի բնակիչները գործադուլ են սկսել ՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի: Երուսաղեմի քաղաքացիները սգո օրեր են հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 13:53 Asia/Tehran
  • Գործադուլ Երուսաղեմում՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Երուսաղեմի բնակիչները գործադուլ են սկսել ՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի: Երուսաղեմի քաղաքացիները սգո օրեր են հայտարարել:

Ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման դեմ բողոքի պաղեստինցիները շաբաթ օրը փակել են իրենց խանութները:

Իսրայելական «Մաարիո» օրաթերթի հաղորդմամբ՝ Երուսաղեմում պաղեստինցիների հետ բախումների վախից, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Գադի Այզընկոթը բանակին պատրաստ  մարտական վիճակի բերել:

Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր քաղաքներում պաղեստինցիների ուրբաթ օրվա ցույցերի ընթացքում, զոհվել է չորս մարդ, շուրջ 400-ը վիրավորվել են:

Սիոնիստական ռեժիմի պետայրերը հայտարարել են, որ Ալ-Աղսա մզկիթի դռները փակ են մնալու պաղեստինցիների առջև և անվտանգության միջոցառումները շարունակվելու են:

Պաղեստինյան խմբերի հայտարարությամբ՝ իրենք ոչ մի գնով չեն հանդուրժելու Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ սահմանափակումների կիրառումը: