Գործադուլ Երուսաղեմում՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Երուսաղեմի բնակիչները գործադուլ են սկսել ՝ ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման շարունակման դեմ բողոքի: Երուսաղեմի քաղաքացիները սգո օրեր են հայտարարել:
Ի նշան Ալ-Աղսա մզկիթի պաշարման դեմ բողոքի պաղեստինցիները շաբաթ օրը փակել են իրենց խանութները:
Իսրայելական «Մաարիո» օրաթերթի հաղորդմամբ՝ Երուսաղեմում պաղեստինցիների հետ բախումների վախից, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Գադի Այզընկոթը բանակին պատրաստ մարտական վիճակի բերել:
Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր քաղաքներում պաղեստինցիների ուրբաթ օրվա ցույցերի ընթացքում, զոհվել է չորս մարդ, շուրջ 400-ը վիրավորվել են:
Սիոնիստական ռեժիմի պետայրերը հայտարարել են, որ Ալ-Աղսա մզկիթի դռները փակ են մնալու պաղեստինցիների առջև և անվտանգության միջոցառումները շարունակվելու են:
Պաղեստինյան խմբերի հայտարարությամբ՝ իրենք ոչ մի գնով չեն հանդուրժելու Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ սահմանափակումների կիրառումը: