Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68004-Եմենում_խոլերայի_համաճարակի_զոհերի_թիվը_գնալով_ավելանում_է
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ այդ երկրում խոլերայով հիվանդների թիվը հասել է 377 հազարի իսկ զոհերի թիվը 847-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 14:48 Asia/Tehran
  • Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է

Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ այդ երկրում խոլերայով հիվանդների թիվը հասել է 377 հազարի իսկ զոհերի թիվը 847-ի:

 

Կիրակի օրը «Ալ Ալամ»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, քննադատելով Եմենի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը, Եմենի Առողջապահության նախարարության խոսնակ Աբդոլհեքիմ Ալ Քահլանին  ասել է.«Եմենում խոլերայի համաճարակի տարածման և ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ  միջազգային հանրությունը և երկրները թույլ դիրքորոշմամբ են հանդես եկել»:

Վերջին հաղորդումների համաձայն՝ միջազգային հանրությունը մինչ այժմ Եմենի ժողովրդի կարիք ունեցած օգնության մոտ 25 տոկոսն է ապահովել: Այդ օգնությունները հաշվվում են ավելի քան 200 միլիոն դոլար:

Ավելի վաղ , Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է,որ օրական հինգ հազար եմենցի վարակվում է խոլերայով: Հիվանդների 41 տոկոսը 15 տարին չբոլորած երեխաներն են կազմում:

Նշվում է,որ խոլերայի համաճարակի զոհերի մեկ երրորդը  60 տարեկանից բարձր տարիքի  անձինք են:

Համաշխարհային Կարմիր խաչի փորձագետները կանխատեսել են,որ մինչև 2017 թվականի ավարտը խոլերայով հիվանդների թիվը կկրկնապատկվի Եմենում: