Ադրբեջանը Պակիստանից Super Mushshak ինքնաթիռներ է գնելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68364-Ադրբեջանը_Պակիստանից_super_mushshak_ինքնաթիռներ_է_գնելու
Պակիստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռներ Բաքվին վաճառելու շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 08:02 Asia/Tehran
  • Ադրբեջանը Պակիստանից Super Mushshak  ինքնաթիռներ է գնելու

Պակիստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռներ Բաքվին վաճառելու շուրջ:

Samaa TV- ի հաղորդմամբ, Պակիստանի բանակի ռազմաօդային ուժերի ավագ հրամանատարներից  Էրշադ Մալեքը Բաքվում Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար  Գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահերովի հետ , համաձայնության են եկել Ադրբեջանին Super Mushshak ուսումնամարտական տասը ինքնաթիռներ վաճառելու շուրջ:

Ավելի վաղ ևս Թուրքիան 52 նման ինքնաթիռներ է գնել, որոնք Կատարի ճգնաժամից հետո, Դոհա են ուղարկվել: Պակիստանից նման ինքնաթիռներ են գնել նաև Եգիպտոսը, Նիգերիան և Սաուդյան Արաբիան:

Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռը կարող է սպառազինվել նաև ռազմական օպերացիաների համար: