Ադրբեջանը Պակիստանից Super Mushshak ինքնաթիռներ է գնելու
Հուլիս 28, 2017 08:02 Asia/Tehran
Պակիստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռներ Բաքվին վաճառելու շուրջ:
Samaa TV- ի հաղորդմամբ, Պակիստանի բանակի ռազմաօդային ուժերի ավագ հրամանատարներից Էրշադ Մալեքը Բաքվում Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահերովի հետ , համաձայնության են եկել Ադրբեջանին Super Mushshak ուսումնամարտական տասը ինքնաթիռներ վաճառելու շուրջ:
Ավելի վաղ ևս Թուրքիան 52 նման ինքնաթիռներ է գնել, որոնք Կատարի ճգնաժամից հետո, Դոհա են ուղարկվել: Պակիստանից նման ինքնաթիռներ են գնել նաև Եգիպտոսը, Նիգերիան և Սաուդյան Արաբիան:
Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռը կարող է սպառազինվել նաև ռազմական օպերացիաների համար:
Պիտակ