Լիբանանի Հեզբոլլահը պնդում է Արսալի բոլոր շրջանները հանձնել բանակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68520-Լիբանանի_Հեզբոլլահը_պնդում_է_Արսալի_բոլոր_շրջանները_հանձնել_բանակին
Լիբանանի Հեզբոլլահի հասարակյնության հետ կապի բաժնի վարիչը հայտարարել է, որ Դիմադրությունը նպատակ ունի Արսալի Ջարուդի շրջանն ազատագրման պես, հանձնել այդ երկրի բանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 07:30 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը պնդում է Արսալի բոլոր շրջանները հանձնել բանակին

Լիբանանի Հեզբոլլահի հասարակյնության հետ կապի բաժնի վարիչը հայտարարել է, որ Դիմադրությունը նպատակ ունի Արսալի Ջարուդի շրջանն ազատագրման պես, հանձնել այդ երկրի բանակին:

Մոհամմեդ Աֆիֆը շաբաթ օրն Արսալի բլուրներում ազատագրված շրջանների հրապարակային այցի ժամանակ ասել է.«Արսալի բլուրներն «Ալ-Նոսրա» ճակատից ամբողջությամբ ազատագրելուց հետո, Հեզբոլլահը տարածքը Լիբանանի բանակին է հանձնելու»:

Արսալի բլուրներում «Ալ-Նոսրա» ճակատի հետ արդյունավորվող բանակցությունների մասին Մոհամմեդ Աֆիֆն ավելացրել է.-«Լիբանանի հանրային անվտանգության ծառայությունն է բանակցությունների գործընթացի պատասխանատուն»:

Այդ կապակցությամբ, Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամ՝ Նաբիլ Ղավուղն անդրադարձել է Արսալում այդ երկրի բանակի և Դիմադրության համագործակցության ազդեցիկ դերակատարմանն, ավելացնելով.«Այդ համագործակցության շնորհիվ, Հեզբոլլահը չեզոքացրել է դավադրության բոլոր ջանքերը»: