Ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաների սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68812-Ավելի_քան_մեկ_միլիոն_եմենցի_երեխաների_սպառնում_է_խոլերայով_վարակվելու_վտանգը
Միջազգային բարեգործական մի կառույց զգուշացրել է Եմենում հինգ տարեկանից ցածր երեխաներին խոլերայով վարակվելու վտանգի կապացկությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 13:30 Asia/Tehran
  • Ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաների սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը

Միջազգային բարեգործական մի կառույց զգուշացրել է Եմենում հինգ տարեկանից ցածր երեխաներին խոլերայով վարակվելու վտանգի կապացկությամբ:

Բրիտանական  Guardian օրաթերթի  հաղորդմամբ՝ «Երեխաների փրկության» բարեգործական ինստիտուտը  հրապարարակել է զեկույց, որում նշել է, որ ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաների սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը:

Ըստ հաղորդման՝ ներկայումս 15 տարին չբոլորած պատանիները կազմում են Եմենում խոլերայով վարակված հիվանդների 44 տոկոսը:

Ըստ հաղորդման՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով, միլիոնավոր եմենցիներ տառապում են թերսնումից: 2015 թ. ապրիլից ի վեր  ավելի քան 425 հազար մարդ վարակվել է խոլերայով ,իսկ 1900-ը խոլերայի համաճարակի զոհ են դարձել:

«Երեխաների փրկության» բարեգործական կառույցի զեկույցում նշված է.«Եմենում հիվանդանոցներն ու բուժկենտրոնները ոչնչացել են պատերազմի հետևանքով»: