Եմենի երեխաներն ու պատանիները զրկված են կրթությունից
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով, դադարել է այդ երկրի կրթական համակարգի գործունեությունը:
Լիբանանյան Ալ- Ախբար օրաթերթը գրել է, որ Եմենում ավերվել են դպրոցներն ու կրթական կենտրոնները և ավելի քան 5 միլիոն երեխա զրկվել է կրթությունից: Մյուս կողմից Եմենի դեմ պատերազմ հրահրողները հաշվարկում են իրենց քաղաքական շահերն ու վնասները:
Եմենի կրթության նախարարության տվյալների համաձայն՝ պատերազմի պատճառով այդ երկրում 380 դպրոցներ ու կրթական կենտրոններ վերածվել են ապաստանյալների բնակեցման կենտրոնի կամ զինապահեստի:
Press TV-ի հաղորդման համաձայն՝ Եմենի առողջապահության նախարարության տեղակալ Նասեր Ալ-Արջալին անդրադառնալով Եմենի ժողովրդի ծանր վիճակին հստակեցրել է Սաուդյան Արբիայի կողմից Եմենը շրջապատման ենթարկելու արդյունքում մարդկային աղետ է առաջացել այդ երկրում: