Միլիոնավոր եմենցիներ ընդգծեցին սաուդցի ոտնձգիչների դեմ պայքարի շարունակման անհրաժեշտությունը
Միլիոնավոր եմենցիներ հանրահավաք կազմակերպելով մայրաքաղաք Սանըայի տարբեր շրջաններում և ընդգծելով իրենց միասնականությունը, շեշտել են սաուդցի ոտնձգիչների դեմ պայքարը շարունակելու և տարբեր ճակատներում եմենցի պայքարողներին պաշտպանելու անհրաժեշտությունը:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, տարբեր խավերի պատկանող միլիոնավոր եմենցիներ հինգշաբթի օրը համախմբվելով Սանըայի կենտրոնական հրապարակում, դատապարտել են Եմենում Արաբիայի ոճրագործությունները և ընդգծել սաուդցի ոտնձգիչների դեմ իրենց միասնականությունը:
Հինգշաբթի օրը երկրի տարբեր շրջաններից մայրաքաղաք ժամանած եմենցիները քաղաքի տարբեր փողոցներում ու հրապարակներում կազմակերպված հանրահավաքում իրենց բողոքն են հայտնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Արաբիայի քաղաքականությունների դեմ:
Եմեցիները, որոնց շարքերում էին նաև այդ երկրի մեծ ցեղախմբերի շեյխերն ու ղեկավարները, համախմբվելով մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու հրապարակներում, հատկապես «Սաբա» հրապարակում, կարգախոսներ են վանկարկել Արաբիայի ու ԱՄՆ-ի դեմ: Ցույցերի ընթացքում Արաբիայի գլխավորած այսպես կոչված արաբական կոալիցիայի ռազմական ինքնաթիռները թռչում էին նրանց գլխավերևով:
Եմենի ժողովուրդն ընդգծել է պատերազմի ճակատներին օգնություն ցուցաբերելու և սաուդցի ոտնձգիչների դեմ պայքարում եմենցի պայքարողներին պաշտպանելու անհրաժեշտությունը:
Սաուդական ռազմական ինքնաթիռներ չորեքշաբթի օրը հարձակում իրականացնելով Սանըա նահանգի Արհաբ քաղաքի դեմ սպանեցին առնվազն 51 և վիրավորեցին տասնյակ մարդկանց: