ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենում մարդկային աղետ է տիրում»
Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է որ այդ երկրում մարդկային աղետ է տիրում և Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով ոչնչացվել է Եմենի առողջապահական ու բժշկական համակարգը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն` Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիտսալ Ռելանոն անդրադառնալով Եմենում տարածվող է խոլերային, հայտարարել է.-«Ավելի քան 500 հազար եմենցի վարակվել են խոլերայով, որոնցից 50 տոկոսը կազմում են երեխաները»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հավելել է.-«Մեծ թվով եմենցի մանուկներ զոհվել են Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով»:
Մերիտսալ Ռելանոի խոսքերով, Եմենի առողջապահական և բժշկական կենտրոնների 50 տոկոսը չեն կարողանում ծառայություն մատոցել հիվանդներին ու վիրավորներին ու կարիքավորներն օգնություն հասցնելն անհնար է դարձել այդ երկրում: