Համաշխարհային լռության ներքո շարունակվում է Եմենի բնակչության կոտորելը
Լիբանանյան Ալ-Ախբար օրաթերթը հաղորդել է, որ Եմենի Մարդու իրավունքների նախարարության տեղակալ Ալի Թասիրն անդրադառնալով այդ երկրի ժողովրդի դեմ իրականացվող ոչրագործության նկատմամբ համաշխարհային հանրության կողմից ցուցաբերած լռությանը, ասել է.-«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջապատման և ռմբակոծությունների հետևանքով, մինչ այժմ այդ երկրում զոհվել են 247 հազար քաղաքացիներ»:
Անդրադառնալով Սաանայի օդանավակայանը փակվելու հետևանքով հազարավոր եմենցիների զոհվելուն, Ալի Թասիրն հստակեցրել է.«Ներկայումս 75 հազար եմենցիներ տառապում են տարբեր հիվանդություններով և բուժման համար պետք է նրանց տեղափոխել արտասահման»:
Եմենի Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ալի Դեհղանը ևս ասել է.-«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի Աթանի շրջանի դեմ իրականացրած օդային հարձակումը միջազգային օրենքների և Մարդու իրավունքների խախտում է համարվում»:
Եմենի Մարդու իրավունքների նախարարության ներկայացրած զեկույցի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կործանիչների կողմից այդ երկրի դեմ իրականացրած օդային հարձակումների հետևանքով, մինչ այժմ այդ երկրում զոհվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ: