Իսրայելի դատարանների ծանր դատավիճռները պաղեստինցի տասնյակ երեխաների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71573-Իսրայելի_դատարանների_ծանր_դատավիճռները_պաղեստինցի_տասնյակ_երեխաների_համար
Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերով հանձնախումբը հայտարարել է. «Վերջին ամսվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի դատարանները ծանր դատավճիռներ են հրապարակել 39 պաղեստինցի երեխաների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 13:05 Asia/Tehran
  • Իսրայելի դատարանների ծանր դատավիճռները պաղեստինցի տասնյակ երեխաների համար

Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերով հանձնախումբը հայտարարել է. «Վերջին ամսվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի դատարանները ծանր դատավճիռներ են հրապարակել 39 պաղեստինցի երեխաների համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` պաղեստինցի գերիների և ազատորդիների հանձնախումբը հայտարարել է, որ անցած օգոստոսին Սիոնիստական ռեժիմի դատարանները ծանր դատավիճռներ են հրապարակել տասնյակ պաղեստինցի երեխաների համար, որոնք ներառում են դրամական խոշոր տուգանքներ և մեկից 32 ամսվա ժամկետով ազատազրկումներ: «Ռեժիմի զորայինները պաղեստինցի երեխաներին կալանավորել են նրանց ծեծի ենթարկելուց և նրանց վրա կրակելուց հետո». ասված  է հայտարարության մեջ:

Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերի հանձնախումբն անդրադառնալով 2017 թվականի սկզբից սիոնիստ զորայինների կողմից շուրջ 800 պաղեստինցի երեխաների կալանավորմանը, հավելել է. «Միայն օգոստոս ամսին 59 պաղեստինցի երեխաներ կալանավորվելուց հետո փոխադրվել են Աըուֆերի բանտը»:

Պաղեստինցի գերիների ազատորդիների հարցերով հանձնախումբն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են 6500 պաղեստինցի գերիներ: