Նաջաֆի. Իսրայելի միջուկային ծրագիրը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը քննադատելով արևմուտքի երկակի մոտեցումն, ընդգծել է. «Իսրայելի միջուկային ծրագիրը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:
Սիոնիստական ռեժիմը տարբեր զեկույցների վկայությամբ միջուկային շուրջ 300 մարտագլխիկներ ունի, որոնք կարող են ոչնչացնել աշխարհը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հինգշաբթի օրը Իսրայելի ռեժիմի միջուկային կարողությունների քննարկման շրջանակներում ունեցած ելույթում հիշեցնելով Չմիավորման շարժման անդամ երկրների կողմից այդ ռեժիմի միջուկային զենքերի խիստ դատապարտումը, ԱԷՄԳ-ից պահանջեց լուրջ ընկալել ու մանրակրկիտ ուշադրություն ցուցաբերել այս հարցին:
Իրաքի ներկայացուցիչը նույնպես այդ նիստում արաբական երկրների անունից հանդես գալով մի հաղորդագրությամբ դատապարտեց Սիոնիստական ռեժիմի ատոմային կարողության հանդեպ արևմուտքի ցուցաբերած հովանավորությունն ու Էն Փի Թի-ի 2015 թվականի համաժողովի ձախողումը և պահանջեց, որպեսզի Իսրայելն անհապաղ միանա Էն Փի Թի-ին և նրա միջուկային կառույցները վերահսկման ենթարկվեն գործակալության կողմից:
Ըստ ընկալյալ սովորության ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները կողմնակալ դիրքորոշում ընդունելով քննադատեցին Վճռադատ խորհրդի նիստում այդ թեմայի արծարծումը: