Ջաբերի Անսարի.«Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմը դեռ չի ավարտվել»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72123-Ջաբերի_Անսարի._Սիրիայում_ահաբեկչության_դեմ_պատերազմը_դեռ_չի_ավարտվել
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Գիտական առումով, շարունակվում է Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 18:55 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարի.«Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմը դեռ չի ավարտվել»

Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Գիտական առումով, շարունակվում է Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Աստանայի նիստում Իրանի բանագնաց պատվիրակության ղեկավար և Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է.«Տարբերակել ենք ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման, «Ալ-Նոսրա» ճակատի և Աստանայի նիստին մասնակից զինյալ խմբերի ներկայացուցիչների միջև, որոնք Ժնևյան նիստի և Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման մաս են կազմում»:

«Զինյալ խմբերը, որոնք համաձայնում են Աստանայում ստորագրված փաստաթղթերին, կարող են Աստանայի բանակցությունների և քաղաքական այլ քայլերի միջոցով մասնակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին».հավաստել է Ջաբերի Անսարին:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Իրանն առաջարկել է Աստանայի քաղաքական գործընթացում մասնակցելու համար Սիրիայի որոշ հարևան երկրների ներկայությունը»: