Թուրքիան 80 միավոր զինտեխնիկա է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72335-Թուրքիան_80_միավոր_զինտեխնիկա_է_մոտեցրել_Սիրիայի_հետ_սահմանին
Թուրքիան շարունակում է զինտեխնիկա տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 05:26 Asia/Tehran
  • Թուրքիան 80 միավոր զինտեխնիկա է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:

Հաղորդվում է, որ երկաթգծով Հաթայ նահանգ է տեղափոխվել շուրջ 80 զրահապատ ռազմատրանսպորտային միջոց: Զինտեխնիկան բերվել է հյուսիսարևմտյան Քըրքլարելի նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի կողմերից:

Հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Յըշըքը հայտարարել էր, որ Անկարան չի բացառում սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների իրականացումը՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող այդ շրջանից Թուրքիայի ազգային անվտանգության հանդեպ սպառնալիքի առկայության դեպքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը Սիրիայի հյուսիսում:

Tert.am